SCROLL

Մտքից մինչև իրականություն՝
մեկ նախագծում

Արտաքին երեսպատում

A2Plan-ը մասնագիտացած է շենքերի արտաքին երեսպատման մեջ՝ օգտագործելով ալյումինե կոմպոզիտե պանելներ, որոնք համարվում են ժամանակակից ճարտարապետության ամենապահանջված նյութերից մեկը։ Մենք առաջարկում ենք երեսպատման համալիր լուծումներ՝ մեկտեղելով շինության ժամանակակից տեսքը, ամրությունն ու պաշտպանությունը։ Ալյումինե կոմպոզիտե պանելները թույլ են տալիս ստեղծել հարթ, մաքուր և աչքի ընկնող արտաքին տեսք՝ միաժամանակ ապահովելով ջերմամեկուսացում, խոնավության պաշտպանություն։ A2Plan-ի մասնագետները կօգնեն ընտրել գունային լուծում և ժամանակակից ոճ՝ ըստ ձեր շենքի չափսերի և ոճային պահանջների։

IMG_2373 webp
IMG_2359 webp

Մետաղական կոնստրուկցիաների նախագծում և պատրաստում

A2Plan-ը տրամադրում է ամբողջական ծառայություններ մետաղական կոնստրուկցիաների նախագծման, պատրաստման և տեղադրման ոլորտում։ Մենք աշխատում ենք թե՛ փոքր չափսերի դետալների, և թե՛ խոշոր բարդության մետաղական կառույցների հետ՝ ապահովելով բարձր ճշգրտություն և որակ՝ յուրաքանչյուր փուլում։ Մենք իրականացնում ենք՝

• Խոշոր կառույցների կարկասներ
• Տանիքների մետաղական համակարգեր
• Անհատական նախագծերի մշակում՝ ըստ պատվիրատուի պահանջների Մեր արտադրամասում կիրառվում են արդի սարքավորումներ, իսկ արտադրության և տեղադրման բոլոր փուլերը վերահսկվում են ինժեներ-մասնագետների կողմից։

Արդյունքում՝ դուք ստանում եք ամուր, երկարամյա օգտագործման և նորմերին համապատասխանող լուծումներ՝ անկախ նախագծի չափերից կամ բարդությունից։

Ապակե ֆասադների նախագծում և տեղադրում

Ժամանակակից ճարտարապետության կարևոր տարրերից մեկը՝ ապակե ֆասադները, ոչ միայն ապահովում են բնական լուսավորություն, այլև ձևավորում են նորաոճ տեսք շենքի համար։ Յուրաքանչյուր նախագիծ մշակվում է՝ հաշվի առնելով շենքի կառուցվածքը, ձայնամեկուսացման և ջերմամեկուսացման պահանջները։ Ապակե ֆասադները նախագծվում են այնպես, որ բավարարեն շինության ինչպես ֆունկցիոնալ, այնպես էլ գեղագիտական կողմերը

IMG_3680 webp